Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

ՀՀ-ում վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը

ՀՀ-ում վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը
23.01.2026 | 11:31

ՈՒ՞ր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու չեն արձագանքում, մեր պետությունում հավատարմագրված ներկայացչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հեգևորականների ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնամխելությունը։ Աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար նրանք չեն տեսնում մեր հոգևորականների և հավատացյալների տառապանքը։

Տեր Զարեհ ԱՇՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ